Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Խաչանովը 2024 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ կխաղա ATP մրցաշարի կիսաեզրափակչում
Համաշխարհային դասակարգման աղյուսակում 26-րդ տեղը զբաղեցնող հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը 2024 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ կխաղա ATP մրցաշարի կիսաեզրափակչում։ Այս մասին հայտնում է sport.ru կայքը։
Ավելի վաղ նա դուրս էր եկել Ալմաթիում (Ղազախստան) ATP-250 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչ խաղում Խաչանովը հաղթել է Ղազախստանի ներկայացուցչին։ Հանդիպումն ավարտվել է 6:2, 6:4 հաշվով։
2024 թվականի փետրվարին Խաչանովը դուրս էր եկել Դոհայում (Քաթար) անցկացվող մրցաշարի կիսաեզրափակիչ։
Ալմաթիի մրցաշարում Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ավստրալացի Ալեքսանդր Վուկիչը։