Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանից բռնագանձել 15 անշարժ գույք, 315 միլիոն դրամ
Իրավունք
09:57 29/10/2024
Հայաստան

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանից բռնագանձել 15 անշարժ գույք, 315 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

• 15 անշարժ գույք.
• 2 տրանսպորտային միջոց.
• 1 իրավաբանական անձում մասնակցություն.
• շուրջ 315 միլիոն դրամ:
 

Placeholder
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանից բռնագանձել 15 անշարժ գույք, 315 միլիոն դրամ