Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Քաղաքական
11:43 26/11/2024
Հայաստան

Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ

Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը։ 

Հիշեցնենք, որ Ռուստամ Բադասյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում էր գրել նոյեմբերի 18-ին, կառավարության որոշմամբ աշխատանքից ազատվել է նոյեմբերի 19-ին։ 

«Ներկայիս Հայաստանի կառավարման համակարգի ամենաէական ձեռքբերումներից է այն, որ բարձրագույն պաշտոնների են նշանակվում խելացի, բանիմաց, սեփական աշխատասիրությամբ և նվիրվածությամբ հաջողությունների հասած և ծառայության ոգով ներշնչված մարդիկ: Սա բացի բոլոր դրական կողմերից նաև լավ օրինակ է մեր երիտասարդ սերնդի համար, ով ամեն օր պետք է աշխատի ինքնազարգացման և ինքնակրթության վրա:

Շնորհավորում եմ Էդուարդ Հակոբյանին և մաղթում բարի ծառայություն այս չափազանց պատասխանտու աշխատանքում»,- գրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 

 

Placeholder
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ