Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ
Հասարակություն
12:47 18/12/2024
Հայաստան

Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ

ՆԳՆ-ից հայտնում են, որ մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կբարելավեն հանրային անվտանգությունը, կդյուրացնեն վարչարարությունը:
«Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական։

Եթե վարորդի մոտ առկա չէ վարորդական իրավունքի վկայական, սակայն նա ունի վարելու իրավունք, և դա հաստատվում է պարեկային ծառայողի կողմից ծրագրային ստուգմամբ, ապա նա ենթակա չէ վարչական պատասխանատվության։

Վարորդական իրավունք չունեցողների կողմից տրանսպորտային միջոց վարելը կքրեականացվի, եթե անձն չունի վարելու իրավունք, սակայն վարում է տրանսպորըային միջոց,քանի որ դրանով իսկ հայտնվելով մյուս վարորդների համեմատությամբ արտոնյալ կարգավիճակում և վտանգում երթևեկության մյուս մասնակիցների կյանքը, ապա նա առաջին անգամ ենթակա կլինի վարչական, ապա՝ քրեական պատասխանատվության։

Երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների համար կպարզեցվի ՀՀ-ում օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով մեքենա վարելու կարգը։

Կարգելվի գաղտնի փականով դանակների և համանման առարկաների վաճառքը անչափահասներին։

Նախագծերն առաջիկա օրերին կդրվեն շրջանառության մեջ»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Placeholder