Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Օրվա թեմա
12:41 23/01/2025
Հայաստան

Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է

Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ ու լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է առաստաղից ջուրը թափվում, հատակն էլ ջրածածկ է։

«Մարտունու բկ֊ն այսօր...

Ի դեպ այս բժշկական կենտրոնը հանդիսավոր բացվեց 1 տարի առաջ և ՀՀ առողջապահության նախարարը հայտարարեց, որ սա նոր քաղաքակրթություն է առողջապահական համակարգում»,-գրել է ՀԿ նախագահը լուսանկարներին ու տեսանյութին կից։



 

Placeholder
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է