Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ, քաղաքացիներ են բերման ենթարկվել
Կառավարության մոտ ակցիա անող քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է սկսվել։ Կան նաև բերման ենթրակված քաղաքացիներ։
Ոստիկանները պատ են կազմել, որպեսզի քաղաքացիները չկարողանան մոտենալ կառավարության մուտքի մոտ։
«Ոչ ավելորդ խոսում ենք, սուս ու փուս նստած ենք, ինձ տվեք փաստաթուղթ, որտեղ նշված է, որ այստեղ չեմ կարող ակցիա իրականացնել»,- ասաց ակցիայի մասնակիցը։
«Ասում են՝ ինչի պետք է ժողովուրդն այստեղ կանգնի։ Աչքները հանել են։»,- շարունակեց ակցիայի մեկ այլ մասնակից։
Նշենք, որ ինչպես օրեր առաջ, այնպես էլ այսօր քաղաքացիները, անհատ ձեռներեցները հավաքվել են կառավարության մոտ՝ բողոքելով օրենքներում վերջին փոփոխություններից։