Քաղաքապետարանի պաշտոնյաները կալանավորվել են. Ովքե՞ր են նրանք
Իրավունք
10:53 06/02/2025
Հայաստան

Քաղաքապետարանի պաշտոնյաները կալանավորվել են. Ովքե՞ր են նրանք

Երեկ կաշառքի գործով ձերբակալված 8 անձանցից 4-ի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ է ներկայացրել։  Panorama.am-ին կոմիտեից հայտնեցին, որ բոլոր միջնորդություննեը բավարարվել են։

Կալանավորվածներից երկուսը քաղաքապետարանի պաշտոնատար անձինք են։

Այսպիսով, կալանավորվել են  Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ  Գյուլզադյանը, Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի նախկին տեղակալ Արամ Այվազյանը։

Գործով նախաքննությունը շարունակվում է։

Placeholder
Քաղաքապետարանի պաշտոնյաները կալանավորվել են. Ովքե՞ր են նրանք