Ստեփանավանում հրդեհի հետևանքով կա մեկ զոհ, այրվածքներ ստացած երեք քաղաքացի տեղափոխվել է Երևան
Հասարակություն
12:53 08/02/2025
Հայաստան

Ստեփանավանում հրդեհի հետևանքով կա մեկ զոհ, այրվածքներ ստացած երեք քաղաքացի տեղափոխվել է Երևան

Այսօր առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում նռնկված հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, չորս հոգի հոսպիտալացվել է, մեկն արդեն դուրս է գրվել։ Շենքի բնակիչները տարհանվել են։

Տարհանված բնակիչների համար հյուրանոցում  ստեղծվել են կեցության համար անհրաժեշտ պայմաններ, ներկա պահին իրականացվում է կարիքների գնահատում՝ անհրաժեշտ սննդի, հիգիենիայի պարագաների և հագուստների բաշխման համար: Իրականացվող բոլոր աշխատանքները գտվում են հսկողության ներքո:

Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության  է դիմել 6 քաղաքացի:

Նրանցից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն:

Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման  բաժանմունքում, երկուսինը` թեթև։

Placeholder
Ստեփանավանում հրդեհի հետևանքով կա մեկ զոհ, այրվածքներ ստացած երեք քաղաքացի տեղափոխվել է Երևան