Պապիկյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ նախանշել են փոխգործակցության նոր ուղղություններ
Քաղաքական
13:39 15/02/2025
Հայաստան

Պապիկյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ նախանշել են փոխգործակցության նոր ուղղություններ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դովիլե Սակալիենեի հետ։

ՀՀ ՊՆ հաղորդմամբ, նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը, նախանշվել են փոխգործակցության նոր ուղղություններ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ ձևաչափերով։

Placeholder
Պապիկյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ նախանշել են փոխգործակցության նոր ուղղություններ