Երուսաղեմի հայ պատրիարքը նամակով դիմել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուին
Աշխարհում
14:09 20/02/2025
Աշխարհ

Երուսաղեմի հայ պատրիարքը նամակով դիմել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուին

Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայելի վարչապետ տիար Բենյամին Նեթանյահուին արնոնայի (քաղաքային հարկ): Ահս մասին հայտնում է Պատրիարքության դիվանապետ Հոգեշնորհ Տ. Աղան Վարդապետ Գոգչեանը։

Նամակում պատրիարք հայրը հորդորել է վարչապետին միջամտել և  դադարեցնել պատրիարքության դեմ ձեռնարկած քաղաքապետարանի գործողությունները և վերսկսել իր կողմից նշանակված կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում գտնելու համար:

Հիշեցնենք՝  Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ահազանգել էր, որ Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել դարեր շարունակ Հայոց պատրիարքարանին պատկանող անշարժ գույքը, որպեսզի, իր իսկ պնդմամբ, բռնագանձի 1994 թվականից ի վեր համայնքային հարկերի համար գոյացած պարտքերը: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, ի նշան բողոքի, ներկայացրել է վարչական հայց, որի լսումը նշանակված է 2025 թվականի փետրվարի 24-ին:

Նշվում է, որ եթե հայցը մերժվի Երուսաղեմի քաղաքապետարանը կբռնագրավի պատրիարքարանի անշարժ գույքն ու աճուրդի կհանի այն, որպեսզի բռնագանձի վիճահարույց պարտքերը, որոնք դատական ​​գործընթացներով երբեք չեն ապացուցվել։

Երուսաղեմի Պատրիարքներն ու Եկեղեցիների Հոգևոր պետերը դատապարտում են Հայոց Պատրիարքության  գույքի բռնագրավման անարդար որոշումը և անհապաղ միջամտություն են պահանջում։ 

Placeholder
Երուսաղեմի հայ պատրիարքը նամակով դիմել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուին