ՀՅԴ-ն Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցություն ունենալու է. Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
17:05 26/02/2025
Հայաստան

ՀՅԴ-ն Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցություն ունենալու է. Իշխան Սաղաթելյան

«Դաշնակցությունը Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցություն ունենալու է, թե ինչ ձևաչափով՝ կհայտարարենք այդ մասին»,- ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իրենք միշտ այն տեսակետին են եղել, որ պետք է լայն, ընդդիմադիր ճակատ ձևավորվի, որպեսզի իրական արդյունք գրանցվի։

«Համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ նա  նշեց, որ շատ վաղ է խոսել այդ մասին՝ դաշինքո՞վ, թե՞ առանձին է մասնակցելու ՀՅԴ-ն։

«Այդ ուղղությամբ քննարկում չենք ունեցել։ Մինչև 2026 թվականը բավական բան է փոխվելու։ Կգա 2026-ը, կլինի ընտրություններ, այն ժամանակ կքննարկենք  ստեղծված իրավիճակը, պայմանները, հստակ որոշում կկայացնենք»,- ասաց Ի.Սաղաթելյանը։ 

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան մարտի 30-ին։ 

Placeholder
ՀՅԴ-ն Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցություն ունենալու է. Իշխան Սաղաթելյան