Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատմության ինստիտուտն ու ISMEO-ն կիրականացնեն համատեղ հետազոտություններ, գիտաժողովներ
Փետրվարի 25-ին համագործակցության պայմանագիր է կնքվել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի և Իտալիայի Միջերկրածովյան և արևելյան հետազոտությունների ասոցիացիայի (ISMEO) միջև:
Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն իր խոսքում ընգծել է նման համագործակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը:
Իր հերթին ISMEO-ի ներկայացուցիչ, անվանի հետազոտող դոկտոր Ռոբերտո Դանը Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին է փոխանցել ISMEO-ի նախագահ պրոֆեսոր Ադրիանո Ռոսսիի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և խիստ արժևորել է Պատմության ինստիտուտի հետ համագործակցության նշանակությունը:
ԳԱԱ Պատմության ինստիտուտի հաղորդմամբ, համագործակցության պայմանագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել համատեղ հետազոտություններ, գիտաժողովներ, հրատարակություններ, փորձի փոխանակաում և մի շարք այլ կարևոր ծրագրեր: