Կոնսերվատորիայի ուսանող Լևոն Ալմասյանը «Nouvelles etoiles» պատանի երաժիշտների միջազգային մրցույթում առաջին մրցանակին է արժանացել
Մշակույթ
11:25 26/02/2025
Հայաստան

Կոնսերվատորիայի ուսանող Լևոն Ալմասյանը «Nouvelles etoiles» պատանի երաժիշտների միջազգային մրցույթում առաջին մրցանակին է արժանացել

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողություն ամբիոնի պրոֆեսոր Արնոլդ Քոչարյանի մասնագիտական դասարանի 3-րդ կուրսի ուսանող Լևոն Ալմասյանը դարձել է «Nouvelles etoiles» պատանի երաժիշտների 11-րդ միջազգային օնլայն մրցույթի Առաջին մրցանակակիր /Երգեցողություն անվանակարգում/։ 

կոնսերվատորիայից հայտնում են, որ դափնեկիրը ներկայացրել է Սերգեյ Ռախմանինովի Ալեկոյի կավատինան համանուն օպերայից և Արմեն Տիգրանյանի Դավիթ Բեկի արիան համանուն օպերայից, նվագակցող Աննա Ջալլադյան։ 

Placeholder
Կոնսերվատորիայի ուսանող Լևոն Ալմասյանը «Nouvelles etoiles» պատանի երաժիշտների միջազգային մրցույթում առաջին մրցանակին է արժանացել