Ռուբեն Վարդանյանը մշտապես գտնվել է Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ճնշումների և սպառնալիքների տակ. Աբրահամյան
Քաղաքական
09:47 27/02/2025
Հայաստան

Ռուբեն Վարդանյանը մշտապես գտնվել է Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ճնշումների և սպառնալիքների տակ. Աբրահամյան

«Երբ քննարկվում է գործող իշխանության և նրա պարագլխի հայտարարությունները Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների մասին, ապա պետք է նաև վերհիշել դրա հետ փոխկապակցված այն պրոցեսները, երբ Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետնախարար»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նա գրել է, որ Ռուբեն Վարդանյանը ողջ բլոկադայի օրերին, նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն պաշտոնից ազատվել էր, մշտապես գտնվել է Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ճնշումների և սպառնալիքների տակ:

Հայաստանյան իշխանությունն այդ օրերին նրան պաշտոնանկ անելու և հարվածներ հասցնելու համար մոբիլիզացրել էր իր քարոզչական ողջ արսենալը:

Տպավորությունն այնպիսին է, որ նա իր Արցախ մեկնելով տարբեր դավադիր հաշվարկներ էր խառնել և դրանով պայմանավորված նրա դեմ ալիք էր ձևավորվել:

Չեմ կարող նաև չարձանագրել, որ արցախցիների շրջանում Ռուբեն Վարդանյանը մեծ հարգանք և վստահություն էր վայելում, ինչը ևս անհանգստացնում էր ներսում և դրսում գտնվող կոնկրետ շրջանակներին:

Ազատությո´ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»,- գրել է Աբրահամյանը։ 

Placeholder
Ռուբեն Վարդանյանը մշտապես գտնվել է Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ճնշումների և սպառնալիքների տակ. Աբրահամյան