Վերջ տվեք շարադրություններիդ
Մշակույթ
14:57 27/02/2025
Հայաստան

Վերջ տվեք շարադրություններիդ

«Բաքվում ոչ թե Ռուբեն Վարդանյանին են դատում ու խոշտանգում, այլ նսեմացնում են ամբողջ հայությանը,...»։

«Թուրքը չէ մեր թշնամին, այլ թրքացած հայը»։

Ու այս «ոգով» անհամար գրառումներ։ Չեմ հասկանում՝ ուղեղի վատ աշխատանք է, թե սրտի։ Դպրոցում ձեզ «և», «նաև» չե՞ն սովորեցրել։ Ասելով, որ կարող եք ընտրել, ձեզ միայն մե՞կ տարբերակ են թույլ տվել ընտրել։ Ինչպես կարելի է երկու ահավորից ընտրել մեկը՝ անտեսելով մյուս՝ նույնքան, կամ ավելի կարևորը։

Ինչպես կարող է թրքացած հայը թշնամի լինել, եթե չլիներ թուրք թշնամին։ Որտեղ է ձեր տրամաբանությունը։

«Թուրքն ու թրքացած հայն են մեր թշնամին» տարբերակի չէի՞ք կարող հասնել։ Ձեզ ասել են իբր միայն մեկ թշնամի կարող եք ունենա՞լ։

Կամ ինչպես կարող եք մարդու վիճակը ստորադասել հանուն «սիրուն շարադրության»։ Ինչ է նշանակում «ոչ թե Ռուբեն Վարդանյանին են դատում ու խոշտանգում...»։ Ոչ, Բաքվում հենց խոշտանգում ու դատում են Ռուբեն Վարդանյանին։ Եթե այս ողբերգությանը բան եք ուզում ավելացնել՝ ավելացրեք, առանց մերժելու փաստը։ «Նաև»-ով, «և»-ով։

Այս ինչ պատուհաս է շարադրություններ գրելու մարմաջը։ Առանց էության։ Ու այդ մտածելակերպով էլ «միասնականականացո՞ւմ» եք պահանջում։

Անահիտ Ոսկանյան

Placeholder