Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին նամաներ են հղվել՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում գերեվարված հայ գերիների հարցով
Քաղաքական
09:53 01/03/2025
Հայաստան

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին նամաներ են հղվել՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում գերեվարված հայ գերիների հարցով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ամենօրյա ռեժիմով օգտագործում են բոլոր կապերը, հնարավոր բոլոր լծակները` Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, հայ ռազմագերիների ակնհայտ ոտնահարված իրավունքները օր առաջ վերականգնելու և նրանց Հայաստան վերադարձնելու նպատակով։ Այս մասին հայտնում է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա նշում է, որ նամակներ են հղվել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումային, Մարդու իրավունքների զեկուցող Քարին Օդեբրիքին և Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Լուիշ Գրացիային՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում գերեվարված հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության  դատավարությունների նկատմամբ մշտադիտարկում իրականացնող փաստահավաք առաքելություն կազմակերպելու ուղղությամբ։

Նամակներում մասնավորապես շեշտվում է․
«Արդյունավետ միջազգային դիտորդական մեխանիզմների և հաշվետվողականության գործադրումն անխուսափելի անհրաժեշտություն է։ Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելն ամենաթողության և անպատժելիության աղբյուր է մյուս բռնատիրական ռեժիմների համար։

Լիահույս ենք, որ  ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն  անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարման, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանավորման և նրանց ազատ արձակման ուղղությամբ»։

Placeholder
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին նամաներ են հղվել՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում գերեվարված հայ գերիների հարցով