Քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա է ձերբակալվել
Իրավունք
14:50 04/03/2025

Քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա է ձերբակալվել

«Դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա»,-այս մասին հայտնում է քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Հրապարակ»-ի փոխանցմամբ, ձերբակալվածը քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանն է։

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ  կաշառքի գործով Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր  8 անձանց, որից  4-ը կալանավորվեցին։

Կալանավորվել են  Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ  Գյուլզադյանը, Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի նախկին տեղակալ Արամ Այվազյանը։

Գործով նախաքննությունը շարունակվում է։

Placeholder