Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով մինչև +20 աստիճանի
Այսօրվանից սկսած Իրաքի շրջաններից Հայաստան են ներթափացում շատ տաք օդային հոսանքներ և առաջիկա 10 օրերին մեր տարածաշրջանը, ամբողջ Կովկասը գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ունենալու ենք օդի ջերմաստիճանի շարունակական բարձրացում»,- ասուլիսում առաջիկա օրերի օդի ջերմաստիճանի կանխատեսումը ներկայացնելով՝ ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա նշեց, որ այսօրվա համեմատ՝ մարտի 6-10 ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում՝ և գիշերը, և ցերեկը, կբարձրանա ևս 10-13 աստիճանով։
Արդեն մարտի 10-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին լեռնային մարզերում՝ Շիրակ, Կոտայքի լեռնային գոտիներ, Արագածոտնի լեռնային գոտիներ, Գեղարքունիք, Վայոց ձորի լեռնային գոտիներ, կհասնի մինչև +8-+11 աստիճանի, Լոռիում՝ +14-+16 աստիճանի, Տավուշի ցածրադիր գոտիներում՝ +17-+20 աստիճանի, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում՝ +18-+20 աստիճանի, Սյունիքի հոտվային գոտում՝ մինչև +18 աստիճանի, Սյունիքի նախալեռնային հատվածում՝ +14-+17, Երևանում մարտի 10-ին ցերեկային ժամերին կգրանցվի +17-+19 աստիճան տաքություն։
«Առաջիկա 10 օրերին հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է առանց տեղումների չոր եղանակ։ Հավանաբար, նախնական գնահատումներով, Հայաստանում տեղումներ կդիտվեն մարտի 16-ից հետո։
Տեղումների քանակն ամսական կտրվածքով այս պահի գնահատվում է կլիմայական նորմայից պակաս»,- ասաց Սուրենյանը։