Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը. ՈՒՂԻՂ
Քաղաքական
17:05 12/03/2025
Հայաստան

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը. ՈՒՂԻՂ

«Մարդիկ սկսեցին տեսնել Ռուբենին, ո՞վ է, ինչպիսին է, ինչի՞ մասին է Ռուբեն Վարդանյանը, ի՞նչ է անում Բաքվի բանտում Հայաստանի, հայ ժողովրդի համար։ Միայն ուղեղով տկարները չեն տեսնում»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը։

Նա նշեց, որ երեկ ու այսօր հեռախոսազրույցներ են ունեցել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամների՝ կնոջ ու քրոջ հետ, հորդորել են դադարեցնել հացադուլը։

«Մենք խոստացել ենք, որ կդադարեցնենք հացադուլը»,-հայտարարեց Մանե Թանդիլյանն, ու հրապարակեցին Վարդենյանի քրոջ՝ երգահան, բարերար Մարինա Ալեսի խնդրանքի ձայնագրությունը։

Թանդիլյանն ասաց՝ թիմով քննարկել են ու անցնելու են ակտիվ գործողությունների փուլ։

«Ուրբաթ օրը ժամը 13։00-ին հավաքվենք ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց, պահանջենք, որ կապվեն Բաքվի գրասենյակի ներկայացուցչի հետ, պահանջեն, որ նա մասնակցի դատավարությանը։ Տեսնենք, ի՞նչ են պատասխանելու։ Մենք պետք ստանանք պատասխան։ Այլևս մեզ չպետք է անտեսեն, անտեսում են նրան, ով իր պահանջների հետևից չի գնում, այս մարդիկ՝ միջազգային կառույցները պետք է իմանան, որ մենք լինելու ենք հետևողական, չշփոթեն իշխանության հետ։ Թակելու ենք բոլոր դռները, դուռը կփակեն, կթակենք պատուհանը»,-ասաց Թանդիլյանը։

Placeholder