Գլխավոր դատախազը միջնորդել է, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին զրկեն անձեռնմխելիությունից
Քաղաքական
13:33 12/03/2025
Հայաստան

Գլխավոր դատախազը միջնորդել է, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին զրկեն անձեռնմխելիությունից

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Միջնորդությունները հրապարակվել են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում։

Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքը՝ այստեղ։ 

Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետպնադում հարուցելու հիմքը՝ այստեղ։ 

 

ԱԺ կայքում ներկայացված է նաև ԱԺ որոշումների նախագծերը, ըստ որոնց ԱԺ-ն տալիս է համաձայնությունը, որ պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։

Նախագծերը դրված են շրջանառության մեջ, բայց դեռ չեն ընդգրկվել նստաշրջանի օրակարգ։ 

 

Placeholder