Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկները համաձայնագրի վերջին 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ. Բայրամով
Քաղաքական
15:46 13/03/2025
Տարածաշրջան

Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկները համաձայնագրի վերջին 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ. Բայրամով

«Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները», - ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ,  հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ: 

«Հաջորդ փուլում Բաքվի ակնկալիքները հետևյալն են. Հայաստանը պետք է փոփոխի իր սահմանադրությունը, որը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Բայրամովը։

Նա նաև հայտարարել է, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Չհամաձայնեցված երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանը և մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական և այլ դիվանագիտական վեճերին, բանավեճերին»։

 

Placeholder
Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկները համաձայնագրի վերջին 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ. Բայրամով