Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ես անձնապես այդ իրավիճակի մեջ որոշում կայացրեցի ինձ համար, որ ես պետք է դուրս գամ փողոց. Բագրատ Սրբազան
«Մեզ համար անհրաժեշտություն է այս չարիքի իշխանությանը հեռացնելը, ուրեմն նաև կդարձնենք հնարավոր, բոլոր հնարավոր տարբերակներով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը շարունակեց. «Ես ուզում եմ հիշեցնել անցյալ տարի այս օրերը, երբ համատարած աղետ էր, ապատիա։ Ես անձնապես այդ իրավիճակի մեջ որոշում կայացրեցի ինձ համար, որ ես պետք է դուրս գամ փողոց, հրապարակ, չեմ կարող հանդուրժել սա, այս իրականությունը, և կոչումն ունեմ Աստծուց ինձ տրված, իմ ժողովրդից տրված, այս ծառայությամբ տրված, պատվով տրված, իմ ընկերների, եղբայրների, մեր բազում նահատակների հրավերով տրված, որ պետք է դուրս գամ փողոց՝ ներդնելու ամբողջ իմ ունեցածը, ջանքերը, կյանքը, ամեն ինչ այս իրավիճակը փոխելու համար։
Մենք ազատագրական պայքարի մեջ ենք, այն հաղթանակից բացի ուրիշ վերջնարդյունք չունի»։
Մանրամասն՝ տեսանյութում։