Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայի իր ռազմաբազայից 151 միավոր ռազմատեխնիկա տեղափոխել Հայաստան
ԱՄՆ-ը մտադիր է Գերմանիայում գտնվող իր բազաներից հարյուրավոր միավոր տեխնիկա և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի ուսումնավարժարաններ։ RT-ի ուսումնասիրված փաստաթղթերի համաձայն՝ փոխադրումը նախատեսվում է իրականացնել Վրաստանի տարածքով։
Ռազմական փորձագետն այս գործողությունը կապում է Պենտագոնի և հայկական բանակի հնարավոր համատեղ զորավարժությունների հետ։ Փորձագիտական հանրությունը նշում է, որ Նման համագործակցությունը մի երկրի հետ, որտեղ կան ռուսական ռազմաբազաներ, Վաշինգտոնի կողմից կարող է դիտվել միայն որպես Հայաստանի ռազմական յուրացում։
Ըստ ԱՄՆ պետական գնումների պորտալի՝ ԱՄՆ բանակի նյութատեխնիկական ապահովման հրամանատարությունը նախատեսում է տեխնիկան Գերմանիայի Դուլմենի ռազմաբազայից տեղափոխել Հայաստանի Զառ բազա։
Տեղափոխումը նախատեսված է հուլիսի 16-ին։ Սպասվում է, որ այն կտևի մինչև օգոստոսի 7-ը։ Վերադարձը Գերմանիա, ինչպես նշված է տրանսպորտային ծառայությունների մատուցման մրցույթում, նախատեսված է 2025 թվականի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում։
Պայմանագրով նախատեսվում է նաև տեխնիկայի տեղափոխում Հայաստանի Արմավիրի պոլիգոնից մինչև վրացական Փոթի նավահանգիստ։
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է տեղափոխել 151 միավոր տեխնիկա, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներ, գեներատորներ և մասնագիտացված կոնտեյներներ։