Գերմանիայի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Քաղաքական
14:30 17/03/2025
Աշխարհ

Գերմանիայի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ մարտի 30-ից ապրիլի 2-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին տեղեկանում ենք  Գերմանիայի նախագահի պաշտոնական կայքից։

Նա առաջին անգամ է պաշտոնական այցով լինելու Հայաստանում և Ադրբեջանում։ 

Հայաստանում Գերմանիայի նախագահը կհանդիպի Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա կայցելի նաև ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կրթական կենտրոն, կմասնակից մշակութային ծրագրերի։ Հայաստանում գտնվելու երկրորդ օրը Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կմեկնի Դիլիջան։ Սևանում նա կայցելի եկեղեցի և հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն, որը գործում է Գերմանիայի Հելմհոլց բնապահպանական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ:

Ադրբեջան կատարած այցի ընթացքում Գերմանիայի նախագահը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Placeholder
Գերմանիայի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան