Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը. Գազպրոմ Արմենիա
Տնտեսություն
22:47 18/03/2025
Հայաստան

Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը. Գազպրոմ Արմենիա

«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը:

«Մարտի 18-ին ժամը 21։35-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder