ՄԱԿ-ը Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է որակում
Քաղաքական
21:07 18/03/2025
Աշխարհ

ՄԱԿ-ը Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է որակում

Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում հավասարազոր են պաղեստինցիներին որպես ժողովուրդ ոչնչացնելու ցեղասպանական արշավի։ Այդ մասին երեքշաբթի ասել է Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։

Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ հարձակումները շարունակվում են, քանի որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել է ընդունել հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատելու ԱՄՆ ծրագիրը։

«Իսրայելի գործողությունները, որոնք ուղղված են գետի և ծովի միջև ընկած հողերի էթնիկ զտմանը, հավասարազոր են պաղեստինցիներին որպես ժողովուրդ ոչնչացնելու ցեղասպանական արշավի», - ասվում է Ալբանեզի զեկույցում, որը հրապարակվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի պաշտոնական կայքում:

Placeholder