Վերահսկողություն չի արվում, որովհետև այդ բռնող մարմինը Տիգրան Ավինյանի դասարանցունն է. Մեսրոպ Մանուկյան
Քաղաքական
13:26 18/03/2025
Հայաստան

Վերահսկողություն չի արվում, որովհետև այդ բռնող մարմինը Տիգրան Ավինյանի դասարանցունն է. Մեսրոպ Մանուկյան

«Քաղաքի շինհրապարակներին, որ նայում ես, լացդ գալիս է։ Շինհրապարակներում չկա քաղաքապետարան, 0 քաղաքապետարան, որ գնա մեքենաներին ասի, որ շինհրապարակից դուրս է գալիս նվազագույնը պետք է  անվադողերը լվացնի»,-Երևանի ավագանու հերթական նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Նա հայտարարեց, թե իշխանությունները չեն ցանկանում խախտողներին հայտնաբերել։

«Այն պետք է արվի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի ուղիղ դիմաց, չի արվում ինչի համար, որովհետև այդ բռնող մարմինը Տիգրան Ավինյանի դասարանցունն է»,-ասաց ընդդիմադիր ավագանու անդամը և հավելեց. «Ես էլ հրապարակայնորեն ասում եմ՝ տղերք, մի հատ գնացուցակ փակցրեք, ասեք՝ մի անգամ խախտումը 100 դոլար, մշտականը 500, են մեկն՝ 2000»։

 Մանուկյանը նկատեց, որ ցանցերը նրա համար են որ փոշին դուրս չդա շինհրապարակից։

«Կալանավորված վարչության պետ ունեք, որ ասում էր՝ Չինաստան գործուղման եմ եղել և զարմացել եմ, որ շինհրապարակից փոշի դուրս չի գալիս»,-հիշեցրեց Մանուկյանը և նկատեց. «Վարչական վերաքննիչ դատարան որ գնում ես՝ ցեմենտ, բետոնը հանում լցնում է Երևանի գլխին, բա քաղաքապետարանն ո՞ւր է, ժողովո՛ւրդ, թե մեր «մայնինգն էլ է ՔՊ-աշունչ վայրերին մոտիկ»։

Նա նշեց, որ քաղաքապետարանին առաջարկել է թողարկել «կանաչ բոնդեր» և էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ բերել, շահառուն էլ կա, բայց քաղաքապետարանը քայլ չի արել հետևաբար ոչ մի բան չի ցանկանում անել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder