Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աղազարյան. Եթե ՔՊ-ն Գյումրիում պարտություն կրի, Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների
ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը դատախազի՝ իրեն անձեռնմխելիությոնից զրկելու վերաբերյալ միջնորդությունը համարում է քաղաքական որոշման հետևանք։ Այդ մասին նա լրագրղներին ասել է այսօր ԱԺ-ում։
«Փաշինյանի նպատակն ինձ մանդատից զրկելն է։ Մինչդեռ ինձ մանդատաից զրկելու համար կա շատ գեղեցիկ ու ռեալ ճանապարհ։ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն է կրում, վարչապետը գնում է արտահերթ ընտրությունների, բոլորը, այդ թվում և ես զրկվում ենք մանդատից»,-ասաց Աղազարյանը։
Նա վստահ է, եթե ՔՊ-ն պարտվի ավագանու ընտրություններում, ապա Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների։