Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պլանավորում ենք սահմանադրական հանրաքվեն իրականացնել 2027 թվականին. Փաշինյան
«Մենք գնալու ենք այդ օրակարգին, մեր ժողովրդին առաջարկելու ենք ունենալ նոր Սահմանադրություն։ Պլանավորում ենք այդ հանրաքվեն իրականացնել 2027 թվականին», - ասել է Փաշինյանը Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ներքին քաղաքական օրակարգում 2018-2020թթ. կա նոր Սահմանադրություն ընդունելու մասին օրակարգ։
Փաշինյանը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ լուծարելը դա քննարկելի և օրակարգային հարց է, քանի որ գնում են խաղաղության;
«Մենք ինքներս էլ առաջիկայում դա կնախաձեռնենք»,-հայտարարել է նա, բայց և պնդել, թե «արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթի ներքո որևէ բան քննարկելի չէ»,-ասել է Փաշինյանը և շարունակել.
«Զիջումների թեմային պետք է լրջորեն մոտենանք։ Զիջել ենք ի՞նչը՝ սկսած ԼՂ-ից։ Ողջ միջազգային հանրությունը ԼՂ-ն փաստաթղթավորված ձևով ճանաչել էր Ադրբեջանի մաս։ Կիրանց-Ոսկեպարում, ի՞նչ ենք զիջել։ 7 տարի վարչապետ եմ, իմ կարծիքով՝ ՀՀ-ն հիմա շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է»։
Ինչ վերաբերում է ՀՀ սահմանին էսկալացիային, Նիկոլ Փաշինյանը իր սեփական մտահղացումն ունի այդ մասին։
«Էսկալացիայի մասին լուրերի նպատակը դրանով բուն լուրը քողարկելն է, իսկ բուն լուրը հետևյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ ստորագրել»,-Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ կարգավորում։
«Մեր պատկերացումն այն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի»,- ասաց Փաշինյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչու չի հրապարակայնացվում հայ-ադրբեջանական խաղաղության և համագործակցության համաձայնագիրը՝ Փաշինյանը նշեց, որ նախ փաստաթուղթը երկու տեր ունի, մյուս պատճառն էլ այն է, որ ընդդիմադիրները դրան ծանոթանալուց հետո աղավաղում են և օգտագործում քաղաքական նպատակների համար։
«Այն ուժերը, որոնց նպատակն է աղավաղել խաղաղության գործընթացը և նրա էությունը, չպետք է այն անելու ևս մեկ հնարավորություն ստանան»,-ասաց Փաշինյանը։