Ստորագրել համաձայնագիրն ու խաղաղությունը տարբեր բաներ են. Ալեքսանդր Իսկանդարյան
Քաղաքական
12:55 21/03/2025
Հայաստան

Ստորագրել համաձայնագիրն ու խաղաղությունը տարբեր բաներ են. Ալեքսանդր Իսկանդարյան

«Խաղաղության համաձայնագրի դրույթներին համաձայնելն ու այն ստորագրելը տարբեր բաներ են, ես հիշում եմ երևի չորս անգամ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը «համաձայնել» են փաստաթղթերի շուրջ, սակայն դրանից որևէ մեկը չի ստորագրվել» ,- հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը  «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» խորագիրը միջազգային գիտաժողովի ընդմիջմանը  լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով, Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել, նա դա օգտգործում է որպես պրոցես։

«Ստորագրել համաձայնագիրն ու խաղաղությունը տարբեր բաներ են, միայն համաձայնագիր ստորագրելով դու չես կարող կարող հաստատել նորմալ հարաբերություններ տարածաշրջանում, դա երկար պրոցես է»,-ասաց նա։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ստորագրել համաձայնագիրն ու խաղաղությունը տարբեր բաներ են. Ալեքսանդր Իսկանդարյան