2024-ին սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ  իրավիճակ. Պապիկյան
Քաղաքական
11:58 21/03/2025
Հայաստան

2024-ին սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրավիճակ. Պապիկյան

«Չնայած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ադրբեջանական  կողմից  ժամանակ առ ժամանակ տարածված տեղեկություններին, ընդհանուր առմամբ  2024 թվականին  ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ  իրավիճակ»,- ԱԺ Պաշտպանության և  անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց, որ նախորդ տարվա ընթացքում շարունակվել են  ինժեներական, ամրաշինական աշխատանքները, իրականացվել են  մշտական տեղակայման վայրերի  կառուցման, վերանորոգման աշխատանքներ։

Պապիկյանը տեղեկացրեց, որ 2024 թվականին ատեստավորվել է 13 500 զինծառայող, նրանց 57 տոկոսը ստացել է դրական գնահատական։ Ատեստավորման  արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացել է 205 հազարից մինչև 470 հազար դրամով։

Նրա խոսքով, ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների բազմազանեցման  արդյունքում  սպառազինության և  ռազմական տեխնիկայի արդիականացման նոր նմուշների ձեռքբերման նպատակով կքնվել են  սպառազինության և  ռազմական տեխնիկայի միջոցների մատակարաման պայմանագրեր մի շարք  ռեզիդենտ և ոչ ռեզիդնետ ընկերությունների հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
2024-ին սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրավիճակ. Պապիկյան