Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խաղաղությունն այլ միջավայրում է հաստատվում, այլապես այն լինելու է ական տարածաշրջանի տակ. Հայկ Խանումյան
«Համաձայնագրի տեքստի կետերի մասին տեղեկատվություն չունենք, որովհետև այն մինչև հիմա անհայտ է»,-Panorama.am-ին տված հարցազրույցում ասաց Արցախի հանրապետության տարածկային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը։
Անդրադառնալով համաձայնագրի գաղտնազերծած այն դրույթին, որ կողմերը երկկողմանի հրաժարվում են միջազգային դատարաններում հայցերից՝ Խանումյանը նշեց, թե այն երկրները, որոնք հրաժարվում են հայցերից, լուրջ չեն ընդունվում միջազգային հանրության կողմից։
«Նույնիսկ խոսակցությունները, որ Հայաստանը կարող է հրաժարվել իր միջազգային հայցերից, որպես պետություն՝ Հայաստանի նկատմամբ բերում են անվստահության, և այն պետությունները, որոնք պոտենցիալ դաշնակից, կողմնակից և աջակից են Հայաստանին, այս պարագայում զինաթափվում են»,-ասաց Խանումյանը։
Նախկին նախարարը կասկած հայտնեց, որ համաձայնագիրն ընդհանարպես կստորագրվի, քանի որ Ադրբեջանը սրում է թեման, ամեն օր նոր պահանջներ է ավելացնում։
«Մյուս կողմից էլ չեմ կարծում որ պետք է թուղթը վերցնել և Ադրբեջանի հետևից վազել, որպեսզի ինչ -որ բան ստորագրի, իրական խաղաղության համար այլ պայմաններ և այլ միջավայր է պետք»,-ասաց Խանումյանը։
Պատասխանելով դիտարկմանը, որ համաձայնագրում որևէ դրույթ չկա արցախահայության, նրանց իրավունքների, Բաքվում պահվող գերիների մասին՝ Խանումյանն ասաց. «Այն, ինչը որ մատուցվում է չի կարող խաղաղություն բերի։ Խաղաղությունը այլ միջավայրում է լինելու, հնարավոր բոլոր խնդիրների քննարկման պարագայում, այլապես այն լինելու է ական դրված տարածաշրջանի տակ»։