Հայաստանի անկախությանն ու սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից. Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար
Քաղաքական
16:38 21/03/2025
Հայաստան

Հայաստանի անկախությանն ու սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից. Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար

«Արտաքին հետախուզական ծառայության, իր մանդատի շրջանակներում, հիմնական գործառույթն է հետախուզական տեղեկություններ հավաքել, ամփոփել և ներկայացնել քաղաքական ղեկավարությանը և գերիների հետ կապված հարցերը նույնպես եղել են մեր աշխատանքի թիրախում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը:

 Լրագրողները խնդրեցին հանրությանը ներկայացնել, թե կոնկրետ ինչ է արվել այդ ուղղությամբ, նա արձագանքեց. «Ձեր հարցը հետախուզական ծառայության աշխատանքը մանրամասնելու վերաբերյալ մասնագիտական տեսանկյունից կոռեկտ չէ»:

Ք.Գրիգորյանն ասաց, որ արտաքին հետախուզության ծառայության խնդիրն է գնահատել Հայաստանի Հանրապետության շուրջ առկա արտաքին ռիսկերը, հանրությանը տեղեկացնել, հնարավորի և թույլատրելի սահմաններում, թե ինչպիսի ռիսկեր կան։

Հարցին՝ հիմա հարձակման հավանականություն կա՞, թե՞ ոչ, Ք. Գրիգորյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակը արագ է փոխվում, և մենք հետևում ենք իրավիճակին»:

Հարցին, ո՞ր երկրներն են վտանգ պարունակում Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անկախության համար, բացի Թուրքիայից, Ադրբեջանից, նա ասաց. «Հայաստանի անկախությանն ու սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից»։

Իսկ թե որ երկրներն են, նա չպատասխանեց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի անկախությանն ու սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից. Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար