Պլանավորում ենք սահմանադրական հանրաքվեն իրականացնել 2027 թվականին. Փաշինյան
Քաղաքական
23:00 21/03/2025
Հայաստան

Պլանավորում ենք սահմանադրական հանրաքվեն իրականացնել 2027 թվականին. Փաշինյան

«Մենք գնալու ենք այդ օրակարգին, մեր ժողովրդին առաջարկելու ենք ունենալ նոր Սահմանադրություն։ Պլանավորում ենք այդ հանրաքվեն իրականացնել 2027 թվականին», - ասել է Փաշինյանը Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ներքին քաղաքական օրակարգում 2018-2020թթ. կա նոր Սահմանադրություն ընդունելու մասին օրակարգ։

Փաշինյանը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ լուծարելը դա քննարկելի և օրակարգային հարց է,  քանի որ գնում են խաղաղության;

«Մենք ինքներս էլ առաջիկայում դա կնախաձեռնենք»,-հայտարարել է նա, բայց և պնդել, թե «արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթի ներքո որևէ բան քննարկելի չէ»,-ասել է Փաշինյանը և շարունակել.

«Զիջումների թեմային պետք է լրջորեն մոտենանք։ Զիջել ենք ի՞նչը՝ սկսած ԼՂ-ից։ Ողջ միջազգային հանրությունը ԼՂ-ն փաստաթղթավորված ձևով ճանաչել էր Ադրբեջանի մաս։ Կիրանց-Ոսկեպարում, ի՞նչ ենք զիջել։ 7 տարի վարչապետ եմ, իմ կարծիքով՝ ՀՀ-ն հիմա շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է»։

Ինչ վերաբերում է ՀՀ սահմանին էսկալացիային, Նիկոլ Փաշինյանը իր սեփական մտահղացումն ունի այդ մասին։ 

«Էսկալացիայի մասին լուրերի նպատակը դրանով բուն լուրը քողարկելն է, իսկ բուն լուրը հետևյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ ստորագրել»,-Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ կարգավորում։

«Մեր պատկերացումն այն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի»,- ասաց Փաշինյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչու չի հրապարակայնացվում հայ-ադրբեջանական խաղաղության և համագործակցության համաձայնագիրը՝ Փաշինյանը նշեց, որ նախ փաստաթուղթը երկու տեր ունի, մյուս պատճառն էլ այն է, որ ընդդիմադիրները դրան ծանոթանալուց հետո աղավաղում են և օգտագործում քաղաքական նպատակների համար։

«Այն ուժերը, որոնց նպատակն է աղավաղել խաղաղության գործընթացը  և նրա էությունը, չպետք է այն անելու ևս մեկ հնարավորություն ստանան»,-ասաց Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պլանավորում ենք սահմանադրական հանրաքվեն իրականացնել 2027 թվականին. Փաշինյան