Թուրքիայում 100 մարդ է ձերբակալվել, թաղամասերը լցված են կաթսաների ու թավաների միմյանց հարվածների ձայներով
Քաղաքական
12:03 22/03/2025
Տարածաշրջան

Թուրքիայում 100 մարդ է ձերբակալվել, թաղամասերը լցված են կաթսաների ու թավաների միմյանց հարվածների ձայներով

Թուրքիայում բողոքի ակցիաների ընթացքում  100 մարդ է ձերբակալվել։ Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է՝  Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո երկրում հակակառավարական ակցիաներ են մոլեգնում։ Բողոքի այս ակցիաներն արդեն համարվում են վերջին տասնամյակի բունտը, հաղորդում է «МИР 24»-ը։

 

Առավել զանգվածային բողոքի ցույցեր անցկացվում են Անկարայում ու Ստամբուլում։

 

Իշխանությունները բողոքի ակցիաները որակում են որպես զանգվածային անկարգություններ։ Ընդդիմության տվյալներով՝ անցած գիշեր միայն Ստամբուլում հավաքվել է մոտ 300 հազար մարդ։

 

Նրանք քարեր, շշեր, ճայթրուկներ և զուգարանի թղթի գլանափաթեթներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Իրավապահ մարմիններին հանձնարարվել է գործել առավելագույն զսպվածությամբ, սակայն մահակներ, արցունքաբեր գազ և ջրցան են կիրառվում ցուցարարների նկատմամբ։

 

Իշխանությունները հայտարարել են, որ պետությունը չի զիջելու փողոցին և կպաշտպանի օրինական կարգը։

 

Իրենց բողոքի ձայնն են բարձրացնում նաև այն մարդիկ, որոնք փողոց դուրս չեն եկել, իրենց բնակարաններում նրանք միմյանց են հարվածում կաթսաներն ու թավաները, կան թաղամասեր, որոնք ամբողջությամբ լցված են այդ ձայներով։

Հիշեցնենք,  որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի և ահաբեկիչների հետ համագործակցության համար։ Նա հերքում է մեղադրանքներն ու  տեղի ունեցողը համարում է քաղաքական հետապնդում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիայում 100 մարդ է ձերբակալվել, թաղամասերը լցված են կաթսաների ու թավաների միմյանց հարվածների ձայներով