Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նիկոլն ու Նիկոլի նմանները կարող են երկար գոյատևել, քանի դեռ այսպիսի դեսպաններ կան. Ակցիա ԱՄՆ դեսպանատան դիմաց
«Ոչ կենսաբանական զենքին», «ԱՄՆ-ի լաբորատորիաները սպառնալիք են» այս ու այլ գրություններով ցուցապաստառներ պարզած մի քանի քաղաքացիներ բոցոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ։ Ցուցապաստառներից մի քանիսի վրա պատկերված է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի լուսանկարները, ցուցարարները պահանջում են, որ նա հեռանա Հայաստանից, նշում են, որ գլոբալիստների տեղը աղբանոցում է։
Ակցիայի մասնակիցներն ասասցին՝ հավաքն ինքնաբուխ է, նրան նախ ծաղիկներ խոնհարեցին ծովակալ Իսկանովի արձանի շուրջ, ապա սկսեցին ելույթները՝ դրանք հասցեագրելով ԱՄՆ դեսպանին։
Ակցիայի մասնակից Հայկ Նահապետյանն ասաց՝ այսօր ոչ Իսակովի մահվան, ոչ էլ ծննդյան օրն է, սակայն օրվա հետ կապված երեք խորհուրդ կա՝ գիշերահավասարի օրն է, երբ ցերեկվա տևողությունն ավելի երկար է, քան գիշերվանը։
«Օրը նշանակում է, որ լույսը հաղթեց խավարին, մեր երկրում խավար է հաստատվել, մենք փորձում ենք շուրջ յոթ տարի թևածող խավարը ցրել»,-ասաց Նահապետյանը՝ հիշեցնելով, որ այսօր քրիստոնյա աշխարհը տոնում է 40 նահատակների օրը, 40 զինվորներ, որ ուխտ արեցին հանուն իրենց հավատի ու նահատեկվեցին։
Նա նշեց՝ իրենց պայքարն էլ այդպիսին է, այսօր Հայաստանում չկա քաղաքական պայքար, այլ առկա է գոութենական պատերազմ։
Նահապետյանը նշեց, որ անցած տարվա հունիսի 12-ին ոստիկանությունը բռնություններ կիրառեց ցուցարների նկատմամբ, մինչդեռ ԱՄՆ դեսպանը տարածեց հայտարարություն, որը խրախուսումե ն ոստիկանության քայլերը։
«Նիկոլն ու Նիկոլի նմանները կարող են երկար գոյատևել, քանի դեռ այսպիսի դեսպաններ կան։ Մենք պահանջում ենք, որ այսպիսի դեսպանները մեր երկրից հեռացվեն՝ որպես անցանկալի անձ»,-ասաց Նահապետյանը։
Ակցիայի մասնակից Ալլա Հակոբյանն ասաց՝ նախաձեռնելու են ԱՄՆ դեսպանին անցանկալի անձ հայտարարելու գործընթաց, առաջարկեց ԱՄՆ-ում բնակվող հայերին նմանատաիպ նախաձեռնություն իրականացնել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի նկատմամբ։