Հութիները հայտնում են, թե հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի և ամերիկյան ավիակիրի վրա
Քաղաքական
20:01 23/03/2025
Աշխարհ

Հութիները հայտնում են, թե հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի և ամերիկյան ավիակիրի վրա

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները հրթիռների և անօդաչու սարքերի միջոցով հերթական հարձակումն են իրականացրել Կարմիր ծովում ամերիկյան USS Harry Truman ավիակիր խմբի վրա։ Ապստամբների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիայի խոսքով՝ հարվածները շարունակվել են մի քանի ժամ։

«Ի պատասխան ԱՄՆ-ի ագրեսիային, որը տասնյակ հարվածներ է հասցրել Եմենին վերջին ժամերին, մեր ուժերը հրթիռային ուժերի և անօդաչու ինքնաթիռների աջակցությամբ հրթիռներով և անօդաչուներով հարվածել են Կարմիր ծովում ԱՄՆ ավիակիր USS Harry Truman-ին և թշնամու մի շարք ռազմանավերին»,-ՏԱՍՍ-ը փոխանցմամբ՝ ասել է Սարիան հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում։

Եմենի հութիները նաև հայտնել են, որ բալիստիկ հրթիռով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder