Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կիսում է 1-5-րդ հորիզոնականները
Սպորտ
09:25 24/03/2025
Հայաստան

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կիսում է 1-5-րդ հորիզոնականները

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կիսում է 1-5-րդ հորիզոնականները շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ խաղափուլից հետո:

Նախօրեին Գաբրիելը սև խաղաքարերով հաղթել է ֆրանսիացի գրոսմայստեր Պաուլ Վելտենին և այժմ 8 հնարավորից ունի 6.5 միավոր:

Առաջատարների շարքում է նաև գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով այսօր հաղթեց թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յըլմազին և այժմ ունի 6 միավոր:

Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը այսօր ոչ-ոքի արդյունքով ավարտեցին իրենց խաղերը և այժմ ունեն 5.5 միավոր:

Առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ։

Հաջորդ խաղափուլը կմեկնարկի այսօր Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կիսում է 1-5-րդ հորիզոնականները