Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Արաքս գետի վրա կամուրջ կառուցելու հարցը
«Մենք ողջունում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնությունը, երկու երկրներին խրախուսում ենք հնարավարինս շուտ այն ստորագրել»,-Երևանում հայտարարեց Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։
Մինչ ասուլիսը ԱԳՆ-ում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի ընդլայնված կազմով հանդիպումը:
Իրանցի դիվանագետն ընդգծեց՝ կողմ են երկրների տարածքային ամբողջականության ճանաչմնաը, դեմ են միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը։
«Սա Իրանի կայուն դիրքորոշումն է։ Ես կարծում եմ, տարածաշրջանում առկա բոլոր խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով, առանց ուժի կիրառման»,-ասաց իրանցի նախարարը։
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Սեյեդ Աբբաս Արաղչին ուրախությամբ նշեց, որ երկկողմ տնտեսական, առևտրային հարաբերություններում գրանցվում է դինամիկ զարգացում, աճւ վերաբերումէ հատկապես զբոսաշրջային ոլորտին։
«Մենք պայմանավորվել ենք լավագույն կերպով օգտագործել երկու երկրների հարաբերություններում առկա պոտենցիալը։ Իրանը և Հայաստանը պատրաստ են պայմաններ ստեղծել տարանցման համար՝ ապահովելով դեպի Պարսից ծոց ու Սև ծով ելք հայկական և իրանական բեռնատարների համար։ Մենք զրուցել ենք նաև Արաքս գետի վրա կամուրջ կառուցելու վերաբերյալ, որի նպատակը կրկին բեռնափոխադրումների իրականացման դյուրացումն է»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ մարտի 24-25-ին պաշտոնական այցով Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին: Այցի շրջանակներում կկայանա նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։