Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Որևէ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում. իմը ստվեր է, իրենցն՝ ուրվական. Սերժ Սարգսյան
«Դժվար հարց է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ ականատես կլինենք Անդրանիկ Մարգարյանի երազած Հայաստանին։
«Բարդ հարցեր մի տվեք, խնդրում եմ»,-շարունակեց Սերժ Սարգսյանը։
Հարցին, թե մարդիկ ինչո՞ւ են դեռ Սերժ Սարգսյանի ստվերի հետ կռվում, նախկին նախագահը պատասխանեց. «Այդ հարցին արդյո՞ք ես պետք է պատասխանեմ։ Այդ հարցին պետք է այդ մարդիկ պատասխանեն։ Համենայնդեպս, որևէ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում. իմը ստվեր է, իրենցը՝ ուրվական»,-ասաց նախագահը։
Այսօր Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հարգանքի տուրք մատուցվեց ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին. 18 տարի առաջ այս օրն է մահացել հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի վարչապետ (2000-2007), ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը։ Պանթեոն էին այցելեցին նրա կուսակցական ընկերները, հարազատները՝ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։