150 հազար մարդու խախտված իրավունքների վրա խաղաղություն կառուցելն անիրագործելի է. Արցախի ՄԻՊ
Քաղաքական
14:45 25/03/2025
Հայաստան

150 հազար մարդու խախտված իրավունքների վրա խաղաղություն կառուցելն անիրագործելի է. Արցախի ՄԻՊ

«150 հազար մարդու խախտված իրավունքների վրա խաղաղություն կառուցելն անարդյունավետ է, անարդար և անիրագործելի, անիրատեսության շղարշի ներքո սեփական իրավունքներից հրաժարվելն անընդունելի է»,- ԱրցախTV-ի տեսանյութում ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա տեղեկացնում է մարտի 29-ին՝ ժամը 15:00-ին Երևանի Ազատության հրապարակում ՝ ի պաշտպանություն արցախցիների իրավունքների կայանալիք հանրահավաքի մասին՝ ընդգծելով. «Պետք է միասնաբար կանգնենք,  վերահաստատենք հայրենիք վերադառնալու մեր ցանկությունը, պահանջենք Հայաստանից ու միջազգային հանրությունից պատշաճ քայլեր ձեռնարկել մեր խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder