Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի քաղաքապետարանը երկարացրել է քաղաքում բողոքի ցույցերի և ցույցերի արգելքը՝ սահմանելով մինչև ապրիլի 1-ը։ Նախկին արգելքը գործում էր մինչև մարտի 25-ը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի տարբեր քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում և այլուր զանգվածային բողոքի ակցիաները սկիզբ առան Ստամբուլի քաղաքապետ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետ։
Մարտի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։ Ընդդիմադիր քաղաքապետին մեղադրում են կոռուպցիայի համար։