161 լրագրողի ստորագրությամբ դիմում-նամակը հանձնեցին Նիկոլ Փաշինյանին
Քաղաքական
17:05 26/03/2025
Հայաստան

161 լրագրողի ստորագրությամբ դիմում-նամակը հանձնեցին Նիկոլ Փաշինյանին

ԱԺ կառավարության հետ հարց ու պատասխանի համար խորհրդարան եկած Նիկոլ Փաշինյանին ԱԺ աշխատանքները լուսաբանող լրագրողները նամակ-դիմում հանձնեցին, որի ներքո ստորագրել է 161 լրագրող ու խմբագիր։ Մինչ այդ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն ասաց, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանից պահանջում են կուսակցությունում քննարկել Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը։

Լրագրողները դիմել են նաև ԱԺ խմբակցությունների ղեկավարներին՝ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու պահանջով՝ կրկին օրեր առաջ լրագրողին վիրավորած Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը քննարկելու պահանջով։

Դիմումի ներքո ստորագրածներն ակնկալում են, որ  հանձնաժողովի պատգամավորի վարքին եզրակացություն տալուց բացի կդիմի ՍԴ՝ պահանջելով քննել նրան մանդատից զրկելու վերաբերյալ ԱԺ դիմումը։

«Մենք պետք է ցույց տանք, որ միասնական ենք ու չի կարելի  մեզ հետ այսպես վարվել»,-գործընկերներին ասաց Ջեբեջյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
161 լրագրողի ստորագրությամբ դիմում-նամակը հանձնեցին Նիկոլ Փաշինյանին