Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Նման բան չի լինելու, Եվրադաշինքը չի կոալիցվելու որևէ քաղաքական ուժի հետ»,-այս մասին հայտարարել է Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում «Եվրադաշինք»-ի կողմից որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Լևոն Բարսեղյանը։
Նշենք, այս օրերին հաճախ են հնչում հայտարարություններ, որ այս ուժը սպասարկում է իշխանության շահերը, ընտրություններից հետո կոալիցիա է կազմելու ՔՊ-ի հետ։
«Մենք համարում ենք, որ մեր ծրագիրն ամենալավն է։ Տարբեր պատճառներով որևէ քաղաքական ուժի հետ չենք կոալիցվելու։ Որևէ մեկի հետ բանակցություններ չենք վարելու, թե ձեր քվեները տվեք մեզ, մենք ձեզ պաշտոն կտանք։ Չի լինելու նմա բան։ Սա մեր վերջնական պատասխանն է բոլոր այդօրինակ հարցերին»,-ասաց նա։