ՈՒՂԻՂ. Գյումրիում ձերբակալվածներին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Քաղաքական
15:55 27/03/2025
Հայաստան

ՈՒՂԻՂ. Գյումրիում ձերբակալվածներին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե

Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի՝ այսօր ձերբակալված հորն ու որդուն տեղափոխեցին Հակակառուպցիոն կոմիտե։



Այստեղ արդեն քաղաքացիներ են հավաքվել՝ ի աջակցություն ընտրությունների նախաշեմին հետապնդումների ենթարկվողների։



«Հակակոռուպցիոն  կոմիտեի որոշումներից հստակ չէ, թե ինչ փաստական հանգամանքներին է վերաբերում քրեական վարույթը, ընդհանուր ձևակերպումներ են, դրա շրջանակում երկու անձ մեղադրյալի կարգավիճակ ունեն, նրանց նկատմամբ 24 ժամյա ռեժիմով ձերբակալման որոշում է կայացվել, որպեսզի տանեն դատարան կալանքի հարցը լուծելու համար»,-ավելի վաղ Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել էր փաստաբան Արսեն Բաբայանը։

Նշենք, որ այսօր առավոտից Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան», «Մեր Քաղաքը» ընդդիմադիր ուժերի նախընտրական շտաբներում, տներում, գրասենյակներում  խուզարկություններ են, որոնց հաջորդեցին ձերբակալություններ։

Ձերբակալվել են  «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, որոնց Գյումրիից տեղափոխում են Երևան՝ հակակոռուպցիոն կոմիտե։ Ընտրություններին մասնակից ընդդիմադիր ուժերը տեղի ունեցածը որակում են քաղաքական հետապնդում, նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց աշխատանքների խոչընդոտման փորձ։ 

Հետապնդման ենթարկվող թեկնածուներին իրենց աջակցությունն են հայտնել Կոմունիստական կուսակցության կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանը, «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից առաջադրված Ռուբեն Մխիթարյանը, Գյումրու ավագանու ընտրությունների մասնակից «Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։  

 

Թեմային առնչվող նյութեր՝ 

 

Մարդն առնվազն մանկամիտ պետք է լինի, որ մտածի՝ նման կերպ կարող է Մարտունին ճնշել. Ռուբեն Մխիթարյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում «Մայր Հայաստան» դաշինքին և Մարտուն Գրիգորյանին. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ. Նախօրեին ՔՊ-ում ամփոփվել են Գյումրիում կայանալիք ընտրությունների ավարտական սոցհարցումների արդյունքները

Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն ձերբակալելու որոշում կա. Արսեն Բաբայան

Ինչ արել է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, նույն բանի համար ուզում են ձերբակալել Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը. Հայկ Մամիջանյան

Դուռ փակել են, ներս մտնել չենք կարողանում. Ի՞նչ է կատարվում Մարտուն Գրիգորյանի գրասենյակում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder