Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Չորս մարդ, այդ թվում՝ երեք երեխա, զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են Ֆլորիդայի Փեմբրոք պարկում հրաձգության հետևանքով։ Այդ մասին հայտնում է CBS-ը՝ հղում անելով իշխանություններին։
Ինչպես հաղորդվում է, փոխհրաձգությունը տեղի է ունեցել բազմաբնակարան շենքում։ Տան բնակիչներից մեկն ասել է, որ, ըստ մեկ այլ հարևանի, տղամարդը փորձել է սպանել իր ողջ ընտանիքին, ապա ինքնասպան լինել։
«Երբ Pembroke Park-ի ոստիկանությունը ժամանել է և դեպքի վայրում հայտնաբերել մի կնոջ և երեք երեխայի՝ տեղում մահացածներին: Շտապօգնության աշխատակիցները տղամարդուն և աղջկան տեղափոխել են տեղական հիվանդանոցներ»,-հաղորդում է հեռուստաընկերությունը:
Տուժածների վիճակի մասին դեռ չի հաղորդվում, հավելում է հեռուստաալիքը։ Նախաքննությունը շարունակվում է։