Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը նվաճել են շախմատի աշխարհի գավաթի ուղեգրեր
Սպորտ
00:26 27/03/2025
Հայաստան

Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը նվաճել են շախմատի աշխարհի գավաթի ուղեգրեր

Հայ շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի անհատական առաջնության արդյունքներով նվաճել են շախմատի աշխարհի գավաթի ուղեգրեր:

Հայասանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, Գաբրիելը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: Ռոբերտը, Շանթը և Հայկը 7.5 միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 17-րդ, 18-րդ և 21-րդ հորիզոնականները։

Չեմպիոն է դարձել գերմանացի գրոսմայստեր Մաթիաս Բլյուբաումը, ով վաստակեց 8.5 միավոր: Մաթիասը դարձել է պատմության մեջ առաջին շախմատիստը, ով երկրորդ անգամ ճանաչվել է Եվրոպայի տղամարդկանց չեմպիոն։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը նվաճել են շախմատի աշխարհի գավաթի ուղեգրեր