Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս իշխանությունների մոտ նկատում եմ մոլուցք ամեն գնով կառավարման ղեկը խլելու. Մամիկոն Ասլանյան
Մամիկոն Ասլանյանը, որ Վանաձորի ավագանու ընտրություններում հաղթելուց հետո, հայտնվեց անազատության մեջ, այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց էր՝ իր աջակցությունը հայտնելու Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանին ու նրա թիմին։
Նա վստահ է, Վանաձորում, Ալավերդիում, Գյումրիում իշխանությունների գործողությունները միտված են ՏԻՄ ընտրությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունք սերմանելուն, ՏԻՄ-ին իշխանության, կառավարության կցորդ դաձնելուն։
«Եթե մենք հաշվի առնենք այն պարտավորությունները, եվրոպական խարտիաները ՏԻՄ-ի մասին ու այս ռեպրեսիվ գործողությունները, ապա դրանք որևէ կերպ համադրելի չեն։ Արդեն տարիներ շարունակ ՏԻՄ-ի նկատմամբ իրականացվում է գավառամտությամբ զուգորդված, ապօրինություններով համեմված ձեռագիր, որի նպատակն է ՏԻՄ-ի, դրանց ընտրությունների նկատմամբ քաղաքացիների վստահության նվազեցումը»,-ասաց Ասլանյանը։
Նրա կարծիքով, Գյումրիում կիրակի տեղի ունենալիք ընտրությունների արդյունքում ընդդիմադիր ուժերն ավելի մեծ թվով ձայներ կստանան։
«Թե դա ինչքանով կնյութականանա ավագանու մեջ, չեմ կարող ասել, քանի որ ես այս իշխանությունների մոտ նկատում եմ մոլուցք ամեն գնով կառավարման ղեկը խլելու՝ շատ բիրտ ու ապօրինի մեթոդներով։ Գյումրին ինձ համար հարազատ քաղաք է, չեմ ուզենա, որ ժողովրդի մեջքը կոտրվի, ինչպես եղավ Վանաձորում»,-ասաց Ասլանյանը։
