Մանե Թանդիլյան. ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիայի շրջանակներում ուղարկված նամակին ստացել ենք պատասխան
Քաղաքական
16:46 28/03/2025
Հայաստան

Մանե Թանդիլյան. ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիայի շրջանակներում ուղարկված նամակին ստացել ենք պատասխան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հայտնում են, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիայի շրջանակներում ուղարկված նամակին ստացել են պատասխան Հայաստանում ՄԱԿ-ի Մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբից։ Նամակում նշված է, որ ակցիայի մասնակիցների մտահոգությունները և հաղորդագրությունը փոխանցվել են ՄԱԿ-ի համապատասխան մարմիններ, այդ թվում՝ Քաղաքական և խաղաղաշինության հարցերի դեպարտամենտին, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին և ՄԱԿ-ի քարտուղարությանը։

«Ի պատասխան՝ մենք հանդիպում ենք խնդրել ՄԱԿ-ի Մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբից՝ քննարկելու մեր բարձրացրած հարցերի ընթացքը։

Հիշեցնեմ, որ մենք պահանջում ենք Ադրբեջանում ՄԱԿ-ի Մշտական համակարգող հրատապ այցելի Բաքվում գտնվող մեր գերիներին և ներկա գտնվի նրանց նկատմամբ իրականացվող «դատավարություններին»»,- գրել է Մանե Թանդիլյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մանե Թանդիլյան. ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիայի շրջանակներում ուղարկված նամակին ստացել ենք պատասխան