Փաշինյանը միայն խորհրդարանի ներսում է «ասլան կտրում». Խաչատրյան
Քաղաքական
15:16 28/03/2025
Հայաստան

Փաշինյանը միայն խորհրդարանի ներսում է «ասլան կտրում». Խաչատրյան

«Իսկ ինչո՞ւ պետք է Ալիևը ստորագրի խաղաղության պայմանագիրը, եթե առանց թղթի կտորի, առանց բարաթի, Հայաստանի այսօրվա իշխանությունները բոլոր երևակայելի ու  աներևակայելի զիջումների գնում են»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝  արդյո՞ք Ալիևը Երևանից հնչող հայտարարություններին ընդառաջ կգնա և օր առաջ կստորագրի խաղաղության պայմանագիրը։ 

Նա նշեց, որ հայտարարված է խաղաղության տեքստը պատրաստ է, բայց Բաքուն բազմաթիվ նախապայմաններ է դնում՝ Սահմանադրության փոփոխություն, միջանցքի հարց, է «պատերազմական հանցագործների արտահանձնում», հայցերի հետ քշում։

«Կարծում եմ՝ եթե Ադրբեջանի վրա լուրջ ճնշում  չլինի, Ադրբեջանն այսօր որևէ թուղթ չի ստորագրի։

Կարծում եք Փաշինյանը կարո՞ղ է ճնշել Ալիևին։ Փաշինյանը դեռ միայն խորհրդարանի ներսում է «ասլան ա կտրում»  այն դեպքում, երբ դահլիճում ընդդիմադիր չկան»,- ասաց Ա.Խաչատրյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը միայն խորհրդարանի ներսում է «ասլան կտրում». Խաչատրյան